Մենք աշխատում ենք, որ Դուք հանգստանաք
   
collage
Ջրային հրաբխի անկրկնելի հյուրանոցը Չիլիում

collage

Աշխարհի տարբեր անկյուներում բազմաթիվ հետաքրքիր ու տարօրինակ հյուրանոցներ կան, որտեղ արժե այցելել, սակայն Չիլինի Montana Magica հյուրանոցը կարելի է ասել, որ ամենատարօրինակն ու ամենագեղեցիկն է: Հյուրանոցը գտնվում է 120,000 հեկտար տարածք զբաղեցնող անտառի կենտրոնում: Այն կառուցված է հրաբխի տեսքով և դրանից ջուր է ժայթքում` գագաթից ներքև թափվելով ու ջրելով շենքի վրայի առատ կանաչը:
Եթե որոշեցիք այցելել, խորհուրդ ենք տալիս տեղերը նախապես պատվիրել, քանի որ այս հյուրանոցը գրեթե միշտ լեփ լեցուն է հետաքրքրասեր ու նոր կենսափորձ ապրել ցանկացող զբոսաշրջիկներով:

20-10-2015