Մենք աշխատում ենք, որ Դուք հանգստանաք
   
collage3
36 փաստ, որոնք կստիպեն ձեզ ճանապարհորդել

collage3

  1. Ճանապարհորդությունը օգնում է զարգացնել որոշում կայացնելու կարողությունը:
  2. ԱՄՆ-ում ամեն ութը մասնագիտություններից մեկը կապված է տուրիզմի հետ:
  3. Արձակուրդը նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը:
  4. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճանապարհորդության վրա ծախսած գումարը ավելի մեծ ուրախություն է պարգևում, քան գնումների վրա ծախսածը:
  5. Ճանապարհորդության օգտակարությունը ակնհայտ է գրեթե անմիջապես: Ճանապարհորդության արդեն երկրորդ օրը մարդկանց 89%-ի մոտ սթրեսի մակարդակը զգալիորեն նվազում է:
  6. Ճանապարհորդությունը զգալիորեն օգնում է նրանց, ովքեր հակված են ընկճախտի:
  7. Ճանապարհորդությունը նպաստում է մարդու ուղեղի առողջ աշխատանքին:
  8. Ճանապարհորդությունը օգնում է զույգերի հարաբերությունների բարելավմանը:
  9. ԱՄՆ-ն միակ երկիրն է աշխարհում, որտեղ իրավաբանորեն աշխատողի համար ամրագրված չէ հանգստյան կամ ճանապարհորդության և ոչ մի օր:
  10. Ավստրիացի աշխատողներն ունեն ամենաշատ հանգստյան օրերը տարվա մեջ: Ավստրիան երաշխավորում է նվազագույնը 22 աշխատանքային օր հանգստի համար և 13 օր վճարովի տոն տարվա մեջ:
  11. Ճանապարհորդությունը մարդուն դարձնում է ավելի կրեատիվ: 
  12. Ճանապարհորդությունը մարդուն դարձնում է ավելի խելացի:
  13. Ֆրանսիան զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող երկիր է  աշխարհում:
  14. Աշխարհում ամենաայցելվող քաղաղքը 2013 թվականին եղել է Բանգկոկը:
  15. Հոնոլուլուն միակ վայրն է Ամերիկայում, որտեղ կա թագավորական պալատ:
  16. Ռուսաստանը արտադրում է ամենամեծ քանակությամբ թթվածինը աշխարհում:
  17. Ֆրանսիան ընդգրկում է ժամային գոտիների մեծ մասը (12):
  18. Կանադան ունի աշխարհում ամենաշատ լճերը՝  ավելի քան 3 000 000:
  19. Մոնղոլիան ամենաքիչ բնակեցված երկիրն է աշխարհում. քառակուսի մղոնում ընդամենը 4 մարդ:
  20. Նիգերը  «ամենաերիտասարդ» երկիրն է աշխարհում, քանի որ այստեղ ապրում է ամենաերիտասարդ բնակչությունը:
  21. Հնդկաստանը ամենադիվերսիֆիկացված երկիրն է աշխարհում:
  22. Մոնակոն երկիր է, որը իր չափերով փոքր է Նյու Յորքի Կենտրոնական այգուց:
  23. Պապուա Նոր Գվինեան ունի ամենաշատ լեզուները աշխարհում, որոնցով խոսում են երկրում: 
  24. Կանադան  «ամենակրթված» երկիրն է աշխարհում:  Բնակչության ավելի քան  50%-ն ունի բարձրագույն կրթություն:
  25. Լիբիայի տարածքի 99%-ը անապատ է:
  26. ԱՄՆ-ն կալանքի տակ գտնվող քաղաքացիների թվով առաջին երկիրն է:
  27. Ատլանտայի Hartsfield-Jackson օդանավակայանը ամենածանրաբեռնված օդանավակայանն է աշխարհում:
  28. ԱՄՆ-ի օդային տարածքում  (ինքնաթիռներում) յուրաքանչյուր պահի գտնվում է ավելի քան  61.000 մարդ:
  29. Աշխարհի օդանավակայանների 1/3-ը գտնվում է ԱՄՆ-ում: 
  30. Չիլիի Սան Ալֆոնսո դել Մար առողջարան-հյուրանոցը ունի ամենամեծ լողավազանը: Այն լցված է  66 միլիոն գալոն ջրով:
  31. Նևադայում գտնվող Լաս Վեգաս քաղաքն ունի հյուրանոցային համարների ամենամեծ քանակը աշխարհում:
  32. Ամենակարճ ինքնաթիռային թռիչքը տևում է  2 րոպե և իրար է կապում Շոտլանդական կղզին և Պապա Վեստրան:
  33. Ամենաերկար թռիչքը աշխարհում Սիդնեյից Դալլաս թռիչքն է: Այն տևում է 16 ժամ և ներառում  է ավելի քան 13.600 կիլոմետր:
  34. Բոլոր այն գումարները, որ մարդիկ ամեն օր նետում են Հռոմի Տրևի շատրվանը, հավաքվում են և տրամադրվում բարեգործական հիմնադրամներին: 
  35. Աշխարհի ամենամեծ հյուրանոցը՝ «Измайлово»-ն, գտնվում է Ռուսաստանում: Այն կարող է միաժամանակ տեղավորել 7500 հյուրի:
  36. Ամենաթանկարժեք համարը աշխարհում մեկ գիշերվա համար արժե $83,200 դոլար և գտնվում է Ժնևի «Նախագահ Վիլսոն» հյուրանոցում:
21-10-2015