Մենք աշխատում ենք, որ Դուք հանգստանաք
   
Վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում

Ւտալիայի դեսպանություն

 

ՀՀում Իտալիայի դեսպանությունը մուտքի արտոնագրեր է տրամադրում Իտալիայի և Ֆինլանդիայի համար: Ֆինլանդիայի համար տրվում են միայն կարճաժամկետ արտոնագրեր:

 

Խնդրում ենք դիմումը հանձնել նախատեսվող մեկնումից  առնվազն 2 շաբաթ առաջ՝ անձամբ

 

1/ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

Հարցաթերթիկը պետք է պարտադիր լրացվի ամբողջությամբ` բացառապես իտալերեն կամ անգլերեն: Այն պետք է ստորագրված լինի անձամբ դիմողի կողմից /երկու ստորագրություն. մեկը` երրորդ, իսկ մյուսը` չորրորդ էջերում, համապատասխան դաշտերում/:

Կարևոր նշում. եթե դիմողն անչափահաս է, /18 տարին լրացած չէ/, հարցաթերթիկը պետք է ստորագրվի երկու ծնողների կողմից, ինչպես երրորդ, այնպես էլ չորրորդ էջերում:

2/ ԱՆՁՆԱԳԻՐ

Արտոնագիր ստանալու համար դիմողի անձնագիրը պետք է պարտադիր կերպով համապատասխանի հետևյալ պահանջներին.

– անձնագիրը պետք է վավեր լինի ոչ պակաս քան ևս 90 օր ԵՄ երկրից նախատեսված վերադարձի  օրից,

 – պետք է ունենա առնվազն երկու դատարկ էջ, որոնք կրում են ՎԻԶԱ գրառումը,

 -անձնագիրը պետք է տրված լինի դիմումը ներկայացնելուց ոչ ավելի քան 10 տարի առաջ:

Կարևոր նշում. անձնագրի հետ միասին պետք է պարտադիր ներկայացնել դիմողի անձնական տվյալները պարունակող էջի, իսկ առկայության դեպքում նաև նախկինում ստացված Շենգենյան արտոնագրերի էջերը:

3/ԵՐԿՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Լուսանկարը պետք է լինի նոր, գունավոր, 3,5 x 4,5սմ, և համապատասխանի ICAO պահանջներին:

Կարևոր նշում. երկու լուսանկարներից մեկը պետք է դիմողի կողմից սոսինձով փակցվի հարցաթերթիկի առաջին էջի համապատասխան դաշտում: Չեն ընդունվում առանց լուսանկար կամ այլ կերպ կցված լուսանկարով հարցաթերթիկները:

4/ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ապահովագրությունը (պետքէներկայացվենև’ բնօրինակը, և’ պատճենը) պետք է ծածկի ուղևորության ընթացքում առաջացած առողջական, շտապ բուժօգնության անհրաժեշտության կամ մահվան դեպքում հայրենիք վերադարձի ծախսերը: 

Ապահովագրությունը պետք է վավերական լինի Շենգենյան համաձայնագրի բոլոր երկրներում, վավեր լինի նախատեսված կացության կամ տրանզիտի ողջ ժամանակահատվածում և նախատեսի առնվազն 30.000Եվրոյի ծածկույթ:

Կարևոր նշում. բազմակի մուտքերով կամ մեկից ավելի այցերի համար արտոնագրի համար դիմելիս պետք էնորկայացնելապահովագրություն առաջին ուղևորության համար:

5/ Ճամփորդական փաստաթղթեր

Դիմողը պարտավոր է փաստաթուղթ ներկայացնել ԵՄ անդամ երկրների տարածք մուտք գործելու և ելքի  վերաբերյալ ըստ ընտրված փոխադրամիջոցի:

-ինքնաթիռով ճամփորդելու դեպքում տոմսը կամ հաստատված ամրագրումը` հետադարձով: Եթե նախատեսված է մեկից ավելի ԵՄ անդամ երկրների տարածքում կացություն, անհրաժեշտ է ներկայացնել ինքնաթիռի տոմսերը /կամ հաստատված ամրագրումները/ Շենգենյան Համաձայնության անդամ երկրների տարածքում բոլոր տեղաշարժերի համար,

-ավտոմեքենայով ճամփորդելու դեպքում ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի պատճենը, վարորդական իրավունքի վկայականի պատճենը,

-այլ տրանսպորտային միջոցով ճամփորդելու դեպքում համապատասխան փաստաթղթեր /օրինակ` երկաթուղային տոմս/:

6/ ՏԵՂԵԿԱՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Աշխատանքի մասին տեղեկանքը կարող է ներկայացվել.

6.1. Եթե դիմողը ծառայողէ.

– տեղեկանք աշխատանքի վայրից, որտեղ պետք է նշված լինի աշխատակցի պաշտոնը, աշխատանքի ընդունման ամսաթիվը և վերջին 6 ամիսների ընթացքում ստացված աշխատավարձը: Տեղեկանքը պետք է կրի հիմնարկի օրինական ներկայացուցչի ստորագրությունը, հիմնարկի կնիքը և պետք է տրված լինի հիմնարկի ձևաթղթի վրա:

– աշխատանքային գրքույկի պատճենը /անձնական տվյալներով էջը և այն էջերը, որտեղ առկա են վերջին երեք տարիներին վերաբերող գրառումներ/:

6.2.Եթե դիմողը գործարար է կամ անհատ ձեռներեց.

-ձեռնարկության, կամ անհատ ձեռներեցի գրանցման վկայականը,

– անհատական աշխատանքային գործունեություն ծավալողները համապատասխան մասնագիտական պալատում /եթե առկա է/ գրանցման վկայականը,

– վերջին ֆինանսական տարվա վերաբերյալ եկամուտների հայտարարագիր:

6.3.Եթե դիմողը չի աշխատում /գործազուրկ է, ուսանող, թոշակառու և այլն/.

-Ուսանող լինելու դեպքում` տեղեկանք կրթական հաստատությունից,

-թոշակառու լինելու դեպքում` թաշակառուի գրքույկը կամ վկայականը, որտեղ նշված է թոշակի չափը,

7/ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Դիմողը պետք է ներկայացնի ճամփորդության համար բավարար ֆինանսական միջոցների առկայությունը հաստատող փաստաթղթեր` Իտալիայի Ներքին Գործերի Նախարարության 01/03/2000 հրահանգով սահմանված չափով: Ֆինանսական միջոցների առկայությունը հաստատող փաստաթղթեր կարող են համարվել.

-բանկային հաշիվների քաղվածքներ` որտեղ երևում է վերջին 6 ամիսների շարժը /միայն հաշվի մնացորդը ցույց տվող տեղեկանքը բավարար չէ և կարող է հանգեցնել վիզայի դիմումի մերժման` ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով, քանի որ անհրաժեշտ է գնահատել բանկային հաշվի ընդհանուր շարժը որոշակի ժամանակահատվածում/:

-արտերկրում օգտագործվող կրեդիտ քարտեր /քարտեր /Visa, Mastercard, Maestro և այլն/ համապատասխան բանկային քաղվածքներով,

-բանկային երաշխիք (fideiussione bancaria) իտալացի կամ Իտալիայում օրինական կարգով բնակվող օտարերկրացի հրավիրողի կողմից` տրված բացառապես հրավիրված անձի անունով,

-կարող է նաև ընդունվել կանխիկ գումարի (եվրոյի) առկայությունը` պատճենի հետ միասին, որտեղ հստակ տեսանելի են դրամանիշերի սերիական համարները:

-ցանկացած այլ փաստաթուղթ, որը կարող է ապացուցել, որ դիմողն ունի բավարար ֆինանսական միջոցներ ճամփորդության համար /օրինակ` անշարժ գույքի սեփականության վկայականներ, բաժնետոմսեր, պարտատոմսեր կամ այլ եկամտի աղբյուրների առկայության ապացույցներ/:

Պարտադիր կերպով պետք է ներկայացվեն բոլոր փաստաթղթերի բնօրինակներըևպատճենները: Բնօրինակները կվերադարձվեն դիմումատուին` անձնագիրը վերադարձնելու պահին:

Կարևոր նշում. բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացնելը ամեն դեպքում չի հանդիսանում արտոնագրի ստացման երաշխիք:

 

 

  1. ՇԵՆԳԵՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՄ ԱՅԴ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ /ԸՆԿԵՐՆԵՐԻՆ/ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ.  

-հրավիրողի կողմից լրացված և ստորագրված հրավեր տուրիստական նպատակով, հրավիրողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը /պետք է առկա լինեն հրավիրողի անձնական տվյալները և ստորագրությունն ընդգրկող էջերը/: Պետք է պարտադիր կերպով օգտագործվի տուրիստական հրավերի ձևը, որը հասանելի է հետևյալ լինքով:

 

-եթե հրավիրողը ազգական է, ապա վերջինիս` դիմողի հետ ազգակցական կապը հաստատող փաստաթղթեր,

-կացարանի տրամադրման ապացույց, եթե այն նշված չէ հրավերի մեջ` հյուրանոցային ամրագրման կամ կացարանի վարձակալության պայմանագրի տեսքով:

  1. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՐՏՈՆԱԳՐԻՀԱՄԱՐԴԻՄՈՂՆԵՐԸՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ.

-գործնական հրավեր, լրացված և ստորագրված հրավիրող իտալական ընկերության օրինական ներկայացուցչի կողմից, վերջինիս ինքնությունը հաստատող փաստաթղթի պատճենը /պետք է առկա լինեն հրավիրողի անձնական տվյալները և ստորագրությունը պարունակող էջերը/, հրավիրող ձեռնարկության գրանցման վկայականի պատճենը (Visura camerale), որի տրման վաղեմությունը չպետք է գերազանցի վեց ամիսը դիմումի ներկայացման օրվանից: Գործնական հրավերի համար անհրաժեշը է օգտագործել հրավերի ձևը, որըհասանելի է հետևյալ լինքով (այլապես դիմումը կարող է մերժվել): 

– եթե դիմողը չունի հրավեր որևէ իտալական ընկերության կողմից, անհրաժեշտ է ներկայացնել այլ փաստաթղթեր, որոնք ապացուցում են ուղևորության հետ կապված գործնական նպատակները (օրինակ` առևտրատնտեսական բնույթի միջոցառումների, տոնավաճառների կամ ցուցահանդեսների մուտքի տոմսեր)

– նամակ այն ձեռնարկությունից և/կամ կազմակերպությունից, որտեղ աշխատում է դիմողը: Գրությունում պետք է նշված լինի դիմողի զբաղեցրած պաշտոնը, ինչպես նաև ուղևորության նպատակը և տևողությունը: Բացի այդ, գործատուն պետք է նաև  երաշխավորի աշխատակցի անհրաժեշտ ֆինանսական ծախսերի ապահովումը անդամ երկրներում կացության ամբողջ տևողության համար:

– այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են դիմողի և իտալական ձեռնարկության միջև առևտրային հարաբերությունները /առևտրային նամակագրություն, նախահաշիվներ, հաշիվ-ապրանքագրեր և այլն/

– կացարանի տրամադրման ապացույց, եթե այն նշված չէ հրավերի մեջ` հյուրանոցային ամրագրման կամ կացարանի վարձակալության պայմանագրի տեսքով:

  1. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՂ ԴԻՄՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

– կացարանի տրամադրման ապացույց, եթե այն նշված չէ հրավերի մեջ` հյուրանոցային ամրագրման կամ կացարանի վարձակալության պայմանագրի միջոցով

-տուրիստական վաուչերներ` տրված հյուրընկալող կառույցի կողմից:

  1. ԲԺՇԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՂ ԴԻՄՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

– Իտալական պետական կամ մասնավոր բժշկական հաստատության գրությունը /վերջինս պետք է հավատարմագրված լինի Իտալիայի Ազգային բժշկական ծառայության կողմից/ բացահայտված պաթոլոգիայի հետ կապված բուժումների իրական անհրաժեշտության մասին, մատուցվելիք բժշկական ծառայության տեսակի,  ժամկետների և ենթադրվող գնի մասին

– կացարանի տրամադրման ապացույց, եթե այն չի տրամադրվում բժշկական հաստատության կողմից,

– պահանջվող բուժումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ապացույց /տեղեկանք իտալական բժշկական հաստատության կողմից, որը հաստատում է բուժման ենթադրվող գնի առնվազն 30 տոկոսի կանխավճարի վճարումը, կամ, որպես այլընտրանք, հատուկ շրջանային որոշում կամ հատուկ թույլտվություն, տրված Առողջապահության Նախարարության կողմից` մարդասիրական ծրագրերի շրջանակներում/:

  1. ԱՆՉԱՓԱՀԱՍ ԴԻՄՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ /ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ/.

– մյուս ծնողի թույլտվությունը /եթե արդեն չի ստորագրել արտոնագրի դիմումի հարցաթերթիկը/,

– անչափահասի ծննդյան վկայականը,

– եթե անչափահասը ճամփորդում է առանց ծնողների, անհրաժեշտ է երախայի` Հայաստանից դուրս գալու ծնողների թույլտվությունը` հաստատված նոտարի կողմից: Եթե ծնողներից մեկն ունի երեխայի բացառիկ խնամակալություն, պետք է ներկայացվի համապատասխան ապացուցող փաստաթուղթ /դատարանի վճիռը ծնողներից միայն մեկի բացառիկ խնամակալության մասին, մյուս ծնողի մահվան վկայականը կամ համարժեք այլփաստաթուղթ/:

 

 

 ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ  ԳԵՐՄԱՆԻԱՅԻ,  ԱՎՍՏՐԻԱՅԻ,ԲԵԼԳԻԱՅԻ,ՀՈԼԱՆԴԻԱՅԻ, ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ և ՇՎԵԴԻԱՅԻ ՀԱՄԱՐ

                                                                     

Այցագրի համար դիմում ներկայացնելը:

– Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես պայմանվորվածություն ձեռք բերել:

– Պայմանավորվածություն կարող եք ձեռք բերել միայն առցանց՝օնլայն,

– Օնլայն-հերթագրման համակարգ կարող եք մուտք գործել դեսպանության մեկնարկային էջում: Խմբերի համար պայմանավորվածություն ձեռք բերելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ՝:

– Փաստաթղթերն ընդունելուց հետո գործերի քննության և մշակման համար պահանջվում է առնվազն 3-4 աշխատանքային օր: Առանձին դեպքերում կարող է ավելի երկար տևել:

– Հայաստանի քաղաքացիների համար այցագրի վճարը կազմում է 35 եվրո։ Այն պետք է մուծել փաստաթղթերը հանձնելիս՝ համարժեք ՀՀ դրամով։ Մինչև 12 տարեկան երեխաների համար այցագրի վճար չի գանձվում։

Դիմումի փաստաթղթերը.

 – Դիմում հանձնելիս անհրաժեշտ է անձամբ ներկայացնել ստորև նշված փաստաթղթերը:

-Փաստաթղթերը պետք է ներկայացնել հյուպատոսական բաժնի պատուհանի մոտ՝ նշված հերթականությամբ դասվորված:

– Դեսպանությունը հասցեագրված ֆաքսերը կամ գրությունները չեն տեսակավորվում և կցվում գործերին: Ոչ լիարժեք դիմումներ չեն ընդունվում:

– Դեսպանությունն իրեն  իրավունք է վերապահում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր:

– Լիարժեք դիմում ներկայացնելը դեռևս բավարար հիմք չէ այցագիր ստանալու համար:

– դեսպանությունը նշում է, որ համձայն կացության մասին օրենքի 82-ի դիմում ներկայացնողն պարտավոր է ապահովել դիմումի լիարժեքությունը, որևէ փաստաթուղթի բացակայության դեպքում դեսպանությունը համրում է, որ այն չի կարող ներկայացվել՝

– գերմաներեն կամ անգլերեն, բոլոր հարցերին հստակ պատասխաններով լրացած դիմում-հարցաթերթիկին,

– 2 նոր, բիոմետրիկ լուսանկար, մեկը խնդրում ենք սոսնձել դիմում-հարցաթեթիկին,

– գործող ճամփորդական անձնագիր՝ ՀՀ ելքի արտոնագրով, որը պետք է վավերական լինի նախատեսված հետադարձի ամսաթվից հետո առնվազն ևս 3 ամիս,

– անձնագրի այն էջերի պատճեննրը, որտեղ առկա է կնիք, այցագիրկամ այլ նշում,

– ստորագրված հայտարարություն կեղծ տվյալների վերաբերյալ,

– փաստաթուղթ օդանավի տոմսի և հյուրանոցում սենյակի պատվիրման մասին

– կացության ժամանակահատվածի համար ֆինանսավորման վերաբերյալ ապացույց,

– աշխատավարձի նշումով տեղեկանք աշխատավայրից գերմաներեն կամ անգլերեն,

   չաշխատելու դեպքում՝ այլ ապացույցներ ապրուստի միջոցների վերաբերյալ,

– թոշակառուները՝ թոշակի մասին տեղեկանք և մեկ պատճեն, առանց թարգմանության

– հաշմանդամության առկայության դեպքում՝ հաշմանդամության վկայական և մեկ պատճեն,
առանց թարգմանության

– ապացույց շենգենյան տարածքում ապրուստի միջոցների վերաբերյալ (օր՝ վերջին երեք
ամսվա բանկային քաղվածքներ/կրեդիտ քարտերի քաղվածքներ)

– ապացույց սեփականության կամ ունեցվածքի մասին

– մինչև 18 տարեկան երեխաների դեպքում ծնողների համձայնությունը՝ վավերացված թարգմանությամբ և մեկ պատճեն

– ամուսնու/կնոջ անձնագրի բնօրինակը, ամուսնության վկայականը, յուրաքանչյուրչից մեկական պատճեն, անձնագիր չունենալու դեպքում՝ ծննդյան վկայականի բնօրինակը և պատճեն,

– երեխաների, ծնողների, եղբայրների կամ քույրերի արտերկրումմ նաև Ռուսաստանում գտնվելու՝ այդ մասին ապացույց, օր.՝ տեղեկանք գրանցման վերաբերյալ կամ կացության իրավունքի պատճենը, ինչպես նաև արյունակցական կապը հաստատող փաստաթուղթ, օր ՝ ծննդյան վկայական և մեկ պատճեն,

– բժշկական ապահովագրության քարտ՝ շենգենյան բոլոր երկրների համար, որը անհրաժեշտ է ներկայացնել գործերը հանձնելիս:

Ցուցում. Բժշկական ապահովագրություն կնքելուց առաջ պարզեք, արդյոք կարող եք այցագրի համար դիմումի մերժման դեպքում ձեր վճարած բժշկակական ապահովագրության գումարը ետ ստանալ, քանի որ ոչ բոլոր բժշկական ապահովագրական ընկերություններն են վերադարձնում գումարը: Դեսպանությունն այս հարցում որևէ ազդեցություն չունի:

Եթե ցանկանում եք դիմել բազմակի մուտքի վիզայի համար, ապա՝ 
– ապացույց հետագա այցերի վերաբերյալ (օր՝ հրավերներ)
– ապացույցների բացակայության դեպքում՝ պլանավորած այցերի վերաբերյալ գերմաներեն
կամ անգլերեն մանրամասն գրություն

Կարևոր ցուցումներ. Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ դեսպանության շենքում հյուպատոսական բաժնի պատուհանի մոտ գանձվող այցագրի վճարից բացի այցագրի համար դիմելիս այլ վճար նախատեսված չէ: Դեսպանությունը չի համգործակցում որևէ տուրիստական ընկերության հետ: Դա վերաբերում է նաև դեսպանության անմիջական հարևանությամբ գտնվող ծառայություններ մատուցող գրասենյակներին: Ճամփորդական կամ այլ ծառայություններ մատուցող գրասենյակների աշխատակիցների պնդումներն այն մասին, որ իրենք համգործակցում են դեսպանության հետ, չի համպատասխանում իրականությանը: Ոչ ոք չի կարող ազդել Ձեր դիմումի հաջողության հեռանկարի վրա, քանի որ դիմումների վերաբերյալ որոշում է կայացնում բացառապես գերմանացիների բաղկացած անձնակազմը:

 Եթե ձեզ այլ բան են խոստանում, ապա Ձեզ փորձում են խաբել: Ոչ մի դեպքում փող մի՛ վճարեք: Այցագրի հետ կապված հարցերի մասին արժանահավատ տեղեկություններ Դուք կարող եք անվճար ստանալ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատակիցներից: Այլ անձինք տեղեկություններ տրամադրելու իրավասություն չունեն:

 

 ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

ՖՐԱՆՍԻԱՅԻ,ՆՈՐՎԵԳԻԱՅԻ, ՊՈՐՏՈՒԳԱԼԱԻԱՅԻ,  ԻՍԼԱՆԴԻԱՅԻ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ

 

 

Բոլոր պատճենները պետք է լինեն լավ ընթեռնելի և ֆորմատի: Փաստաթղթերը պարտադիր կերպով պետք է դասվորված լինեն ստորև ներկայացված կարգով: Պահանջվող բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն յուրաքնչյուր դիմողի գործում:

 

Լուսանկար:Հարցաթերթիկին փակցված Շենգենյան նորմերին համապատասխան լուսանկար, նաև երեխաների համար:

Հարցաթերթիկ: Խնամքով լրացված և հայտատուի կողմից լրացված թերթիկ, անչափահասների դեպքում՝ ծնողների ստորագրությունը: Ստուգել հարցաթերթիկում 2 ստորագրության առկայությունը:

Անձնագիր:  

– Բնօրինակ և  նշումներ պարունակող բոլոր էջերի 1 պատճեն:

– Վավերականությունը՝ անձնագիրը պետք է վավեր լինի նախատեսվող վերադարձի օրվանից ևս 3 ամիս:

– Պետք է ներկայացնել հին արտոնագրեր պարունակող ժամկետանց անձնագրերի տարբերակները և արտոնագրերի պատճենները:

-Դիմողի ընտանիքի անդամների բնօրինակ անձնագրերը և պատճեները:

Անձնական տվյալների առնչվող փաստաթղթեր՝

Զինգրքույկ՝ բնօրինակ + լուսանկարով և 19-րդ էջերի պատճենները (27 տարեկանից ցածր երիտասարդների դեպքում) կամ կցագրման վկայականը + պատճենը:

Քաղաքացիական կացություն ամուսնացածների դեպքում՝

– ամուսնության վկայականը և նոտարական թարգմանությունը պատճենի հետ միասին,

– ամուսնալուծության որոշումը և նոտարական թարգմանությունը պատճենի հետ մասին,

– երեխաների ծննդյան վկայականները և նոտարական թարգմանությունները պատճենի հետ միասին,

– ամուսնու/կնոջ և երեխաների անձնագրերը անկախ նրանց տարիքից և քաղաքացիական կացությունից,

Արտերկրում գտնվող ընտանիքի անդամների համար ներկայացնել անձնագրի և կացության քարտի պատճենները: 

Ամուրիների դեպքում՝ 

– ծննդյան վկայականը և նոտարական թարգմանությունը պատճենի հետ միասին,

– ծնողների անձնագրերը + պատճենները,

Արտերկրում գտնվող ընտանիքի անդամների համար ներկայացնել անձնագրի և կացության քարտի պատճեննրը:

– Զինգրքույկ՝ տարբերակը + լուսանկարով և 19-րդ էջերի պատճենները ՝27 տարեկանից ցածր երիտասարդների դեպքում:

Երեխաներ:

– Պարտադիր ներկայացնել առնվազն մեկ ամիս վաղեմության և ուղևորության ողջ տևողության համար վավեր երկու ծնողների նոտարական հաստատումով թույլտվության տարբերակը և պատճենը:

– Եթե ծնողներից մեկը կամ երկուսը չեն ճամփորդում երեխայի հետ, ծնողական լիազորագրում պետք է հիշատակվի ուղեկցող անձի  անունը:

– Ծնողներից մեկի թույլտվության անհրաժեշտությունը չկա հետևյալ դեպքերում՝

  1. ծնողը մահացել է, ներկայացնել մահվան վկայականը,
  2. ծնողի գտնվելու վայրն անհայտ է, ներկայացնել պաշտոնական իրավաբանական փաստաթուղթը+ թարգմանությունը:

Փոխադրամիջոց: 

– Ինքնաթիռ/Գնացք/Ավտոբուս՝ փոխադրամիջոցների տոմսերի ամրագրումը և պատճենը:

-Ավտոմեքենա՝ վարորդական իրավունքի, տեխնիկական կտրոնի և ավտոմեքենայի ապահովագրության բնօրինակները և պաըճենները:

Ուղևորության նպատակը և կացարանը:

Զբոսաշրջություն՝ դիմողի անվամբ հյուրանոցի ամրագրում կամ վարձակալման պայմանագիր, կամ սեփականության վկայական, կամ ճամփորդական գործակալի կազմած շրջագայության երթուղի:

Այցելություն ընտանիքի անդամներին կամ մասնավոր այց՝ Ֆրանսիայի քաղաքացու հրավերի դեպքում քաղաքապետարանի ձևով հրավերի տարբերակը և պատճենը: Ազգակցական կապը հաստատող փաստաթղթերի պատճենները: Ստորև ներկայացված կատեգորիաների կացարանը կարող է հաստատել դիմողի անվամբ հյուրանոցի ամրագրմամբ կամ հրավերում հյուրընկալման մասին նշումով:

– Գործնական այց՝ հրավերի տարբերակը կամ պատճենը, կամ հեռապատճենը, կամ սկան արված տարբերակը,

– Պաշտոնական  պատվիրակություն՝ Եվրամիության պաշտոնական գերատեսչությունների հրավերի տարբերակը և պատճենը:

-Լրագրողներ՝ լրագրողական վկայականի կամ գործատուի վկայականի, ինչպես նաև առաքելության մասնագիտական նպատակը հստակեցնող գործատուի նամակի տարբերակը և պատճենը:

– Մշակութային գործունեություններ՝ հրավերի տարբերակը և պատճենը:

– Գիտական այց՝ գիտաշխատողի հրավիրած լինելու մասին արձանագրությունը և պատճենը:

– Մարզիկներ՝ հրավերի տարբերակը և պատճենը:

Աշխատանք:

– Աշխատանքի վայրից տեղեկանք, որտեղ նշված կլինի գործատուի հասցեն, հեռախոսահամարը, աշծատավարձի չափը, բացակայության թույլտվությունը, պատասխանատուի անունը:

– Մասնավոր ձեռնարկությունների դեպքում պետռեգիստրի տարբերակը+ գրանսերեն թարգմանությունը:

– Թոշակառուի գրքույկի բնօրինակը+ երկկողմ պատճենը+ ֆրանսերեն թարգմանությունը, եթե դիմողը թոշակառու է:

Ֆինանսական միջոցներ:

Ստորև ներկայացված փաստաթղթերի տարբերակը + պատճենը՝

– Բանկային քաղվածքներ.վերջին 3 ամիսների շարժը պարտադիր է,

– Կուտակային հաշիվ,

– Միջազգային վարկային քարտերի և ուսանողական քաղվածքներ,

– Կրթաթոշակների վկայական և ուսանողական քարտ կամ ծնողների միջոցները,

– Հովանավորում՝ հովանավորության տակ գտնվող երեխան ներկայացնում է ծախսերը հոգալու մասին ծնողների նամակը, իսկ թոշակառուն՝ ծախսերը հոգալու մասին երեխաների կամ ամուսնու նամակը: Բոլոր դեպքերում հարկ է ներկայացնել՝

  1. հովանավորի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  2. հովանավորի ֆինանսական միջոցների ապացույցը,

հովանավորի և հայտատուի միջև ազգակցական կապի ապացույցը, ծննդյան վկայական, ամուսնության վկայական և այլն:

Ապահովագրություն:

Ուղևորության ողջ տևողության համար վավեր Շենգենյան ստանդարտների ապահովագրության տարբերակը + պատճենը: Բազմակի մուտքի արտոնագրի դեպքում այն պետք է վավեր լինի առաջին ուղևորության համար: Հետագա յուրաքանչյուր ճամփորդության ապահովագրությունը ներկայացնել սահմանային հսկողությանը:

Սեփականություններ:

Սեփականության վկայականների բնօրինակները + պատճենները + ֆրանսերեն լեզվով թարգմանությունը:

 

 

  ՀՀ  ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԻՍՊԱՆԻԱՅԻ, ԴԱՆԻԱՅԻ, ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ,ԼԱՏՎԻԱՅԻ, ԷՍՏՈՆԻԱՅԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԴԻՄԵԼ ԼԻՏՎԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

 

 Իսպանայի համար տրվում են միայն կարճաժամկետ արտոնագրեր:

Խնդրում ենք դիմումը հանձնել նախատեսվող մեկնումից առնվազ 2 շաբաթ առաջ՝ անձամբ:

 

Դիմումին կից պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

– Մեկ հարցաթերթիկ (լրացված իտալերեն կամ անգլերեն և ստորագրված դիմողի կողմից),

– 3×4 տրամաչափի 2 լուսանկար (մեկը փակցնել հարցաթերթիկին),

– Անձնագիր, որի վավերականության ժամկետն առնվազն 3 ամսով պետք է գերազանցի մուտքի արտոնագրի ավարտի ժամկետը, 2-5-րդ էջերի պատճենները, որտեղ կան վերջին 3 տարվա մուտքի արտոնագրեր,

– Պաշտոնական, անձնական կամ գործնական հրավեր( ըստ կից ներկայացվող ձևի),

– Հյուրանոցի ամրագրում (նախազգուշացնում է, որ չեն ընդունվում booking.com, venere.com և նմանատիպ այլ ինտերնետային կայքերի միջոցով կատարված ամրագրումներ),

– Ինքնաթիռի տոմսի ամրագրում( խորհուրդ չի տրվում տոմս գնել նախքան մուտքի արտոնագիր ստանալը),

– Ուղևորության ողջ ժամանակահատվածի համար վավերական բժշկական ապահովագրություն,

– Տեղեկանք աշխատավայրից՝ աշխատավարձի չափի վերաբերյալ նշումով և բացակայության թույլտվությամբ (թարգմանված իտալերեն կամ անգլերեն),

– Մասնավոր ընկերությունների համար՝  գրանցման պետական ռեգիստրի վկայական պատճեն (թարգմանված իտալերեն կամ անգլերեն),

– Ֆինանասական միջոցներ         

  1. Տեղեկանք բանկային հաշվի վերջին 6 ամիսների շարժի և վերջնական մնացորդի վերաբերյալ (թարգմանված իտալերեն կամ անգլերեն),
  2. Ճանապարհորդական չեկեր,

(ֆինանսակաբ միջոցները պետք է ընդգրկվեն հյուրանոցի համար նախատեսված վճարը և առնվազն 60 եվրո յուրաքանչյուր օրվա համար): 

Քաղաքացիական կացությանը վերաբերվող փատաթղթեր՝

  1. Ամուսնության վկայական (թարգմանված իտալերեն կամ անգլերեն),

2.Ամուսնության վկայական (թարգմանված իտալերեն կամ անգլերեն),

  1. Երեխաների ծննդյան վկայականներ (թարգմանված իտալերեն կամ անգլերեն),
  2. Ամուսնու/կնոջ և երեխաների անձնագրերը 

Ամուսնացած չլինելու դեպքում՝ 

– Ծննդյան վկայական թարգմանված իտալերեն կամ անգլերեն,

– Ծնողների անձնագրեր,

– սեփականաշնորհման վկայկանների թարգմանված իտալերեն կամ անգլերեն,

– դիմումի ուսումնասիրման վճարը 60 եվրոյին համարժեք դրամ:

Բոլոր բնօրինակ փաստաթղթերի հետ պետք է ներկայացնել նաև մեկ պատճեն: Անհատական դեպքից կախված՝ կարող են պահանյվել նաև այլ փաստաթղթեր:  

Խորհուրդներ

Չի ընդունվում ոչ միջնորդություն կամ միջամտություն, այդ թվում նաև Իտալիայից կամ որևէ այլ երկրից: Գործին առնչվող տեղեկությունները երրորդ անձանց չեն հաղորդվում, առավել ևս հեռախոսով, երբ վերջիններիս ինքնությունը չի կարող հաստատվել: Դեսպանությունը ֆաքսով կամ փոստով ուղարկված որևէ փաստաթուղթ չի կարող ուղարկվել:

Վերոնշյալ փաստաթղթերը պետք է բոլորը միասին ներկայացվեն դիմումը հանձնելու օրը

Հավելյալ տեղեկությունների համար դիմել դեսպանության հյուպատոսական բաժին՝ ժամը 12.00-13.00 և 15.00-16.00 հետևյալ հեռախոսահամարով՝ 54 23 35, 54 23 36:

 

                                                           Չինաստանի դեսպանատուն

 

Չինաստանի դեսպանատան համար պահանջվում են՝

լուսանկար 3.5 X 4.5

Անձնագիր՝ Բնօրինակ և նշումներ պարունակող բոլոր էջերի 1 պատճեն, 

– Վավերականությունը՝ անձնագիրը պետք է վավեր լինի նախատեսվող վերադարձի օրվանից ևս 3 ամիս,

– Պետք է ներկայացնել հին արտոնագրեր պարունակող ժամկետանց անձնագրերի տարբերակները և արտոնագրերի պահանջները:

 

ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՎԻԶԱՅԻ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԻՍՐԱՅԵԼ ՄԵԿՆԵԼՈՒ

ՀԱՄԱՐ

 

  1. Դիմում՝ լրացրած
  2. Լուսանկար
  3. Տեղեկանք աշխատավայրից աշխատավարձի չափով
  4. 6 ամսյա աշխատավարձի բանկային հաշվի քաղվածք 
  5. Այլ եկամուտ
  6. Եթե անձնագրի պատճեն 
  7. Հյուրանոցի ամրագրում
  8. Տոմսի ամրագրում
  9. 18 տարին չլրացած անձանց համար ծնողների համաձայնագիր 

Ընտանեկան

  1. Բոլոր վերը նշված փաստաթղթերը
  2. Ամուսնության վկայական
  3. Երեխաների ծննդյան վկայականներ
  4. Ծնողների համաձայնագիր՝ Ապոստիլով հաստատված ( 18 տարին չլրացած անձանց համար)

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԲՈԼՈՐ ՕՐԻԳԻՆԱԼ ՁԱՍՏԱԹՂԹԵՐԸ և ՊԱՏՃԵՆՆԵՐԸ:

 

ԱՐԺԵՔ ՝

Վիզա- 13000 դրամ 

Ծառայության վճար 12000 դրամ

 

ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՎԻԶԱՅԻ ԾԱՆՈՒՑՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Դեսպանատան աշխատանքային օրերն ու ժամերը`

երկուշաբթի,երեքշաբթի,չորեքշաբթի, հինգշաբթի,ուրբաթ:

Առավոտյան 10:00-ից 12:00

Գրանցվելու համար խնդրում ենք ներկայանալ երկուշաբթի ,երեքշաբթի,չորեքշաբթի, անձնագրի պատճեն պարտադիր է:

Անձնագրերը ստանում են ՝ հինգշաբթի 14:00-ին:

Պետք է ներկայացվեն հետեվյալ փաստաթղթերը՝

  1. Անձնագիր/ 3 ամիս ուժի մեջ լինի/: Երկարացված անձնագրերը չեն ընդունվում
  2. Անձնագրի պատճենը, բոլոր էջերի, որտեղ որևէ վիզա կա
  3. 2 գունավոր նկար
  4. Աշխատանքի վայրից տեղեկանք (պաշտոն, աշխատավարձ անգլերենով)
  5. Ապահովագրություն 
  6. Հյուրանոցի ամրագրում
  7. Ավիատոմսի ամրագրում
  8. Տեղեկանք բանկից, որտեղ ներկայացված կլինի վերջին մեկ տարվա շարժը
  9. Ամուսնության վկայական 
  10. Բոլոր երեխաների ծննդյան վկայական 
  11. Սեփականության վկայական 
  12. Բոլոր երեխաների անձնագրի պատճենները

Դեսպանատունը իրավունք է վերապահում խնդրել լրացուցիչ փաստաթղթեր:

Պատճենների հետ պարտադիր ներկայացնել օրիգինալը: 

Մինչև 18 տարեկան երեխաները ներկայանան ծնողների հետ:

 

 

                     Տուրիստական վիզա Բրազիլիա մեկնելու համար

 

 

անհրաժեշտ պահանջները

 

-Անձնագիր, որը պետք է վավերական լինի հայտ ներկայացնելու օրվանից 
առնվազն 6 ամիս,

-Մեկ օրինակ մուտքի արտոնագրի հարցաթերթիկ՝ լրացված, դիմողի 
ստորագրությամբ և լուսանկարով,

-2 (երկու) լուսանկար 3×4 չափի, որը պետք է լինի գունավոր և վերջին 
ժամանակահատվածում լուսանկարած,

-Էլեկտրոնային տոմսի պատճեն՝ Բրազիլիա կատարելիք ճամփորդության 
թռիչքուղու՝ մեկնման և ժամանման տվյալներով,

-Աշխատանքի վայրից փաստաթուղթ, որում պետք է նշված լինեն ամսեկան
աշխատավարձը և աշխատանքային ստաժը տվյալ կազմկերպությունում, 
ինչպես նաև բանկային հաշվի կամ կրեդիտ քարտային հաշվի քաղվածք, որը 
հստակ կներկայացնի Բրազիլիայում դիմողի կեցությունը ապահովելու 
միջոցները,

-Հրավեր նամակ ազգականի կամ ընկերոջ կողմից՝ նոտարական 
հաստատմամբ կամ հյուրանոցի ամրագրում,

-հյուպատոսական վճարը կազմում է 20.00 ԱՄՆ դոլար,

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

– Ոչ լիարժեք դիմումները չեն ընդունվում:

– Մուտքի արտոնագրի գործընթացը պահանջում է 5-7 աշխատանքային օր:

Ընդունելության ժամերը Երկուշաբթի – Ուրբաթ (բացառությամբ տոն օրերի), 10.00-17.00:

 

       Մուտքի արտոնագիր Լեհաստանի համար

 

ՀՀում Լեհաստանի դեսպանությունը տրամադրում է մուտքի   արտոնագիր ՝ Սլովակիայի, Սլովենիայի, Չեխիայի, Շվեցարիայի համար

 

Վիզա ստանալու համար անհրաժեշտ է դեսպանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերի բնօրինակները (գործի ուսումնասիրությունից հետո դրանք կվերադարձվեն դիմողին).

 -Ստորագրված և ուժի մեջ գտնվող անձնագիր կամ այլ ճամփորդական փաստաթուղթ, որը տրվել է վերջին 10 տարվա ընթացքում: Անձնագիրը Շենգեն գոտին լքելուց հետո առնվազն 3 ամիս պետք է ուժի մեջ լինի և ունենա առնվազն 2 ազատ էջ (չհաշված վարչական նշումների էջերը): 

-Հայկական ոչ կենսաչափական անձնագրերում պետք է ուշադրություն դարձնել չորրորդ էջում 

գտնվող օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի կնիքին: 

Այն Շենգեն գոտուց նախատեսված վերադարձի ժամկետից հետո պետք է առնվազն 3 ամիս ուժի մեջ լինի

 -3,5×4,5 սմ չափսի ամբողջ դեմքը պատկերող երկու գունավոր լուսանկար, որոնք նկարվել են վերջին 6 ամիսների ընթացքում և թույլ են տալիս հստակորեն ճանաչելու հայտատուին: 

-Դիմողի այցի նպատակը հիմնավորող փաստաթղթեր (կախված մուտքի արտոնագրի տեսակից).

-տուրիստական, այցելություն ընտանիքին կամ ընկերներին` հյուրանոցի հաստատված ամրագրում այցի ողջ ընթացքի համար կամ հրավեր` գրանցված համապատասխան մարզային վարչությունում (հրավերի ձևերը կարելի է գտնել Լեհաստանի մարզային վարչություններում);

-գործնական` այցի բնույթը մանրամասնող և բոլոր ծախսերը հոգալու մասին պարտավորության նամակ գործուղող ընկերության կողմից, ինչպես նաև վերջինիս հետ համագործակցող ընկերության կողմից Լեհաստանում օտարերկրացու այցի բնույթը մանրամասնող նամակ և ծախսերը հոգալու մասին ակնհայտ հանձնառություն;

-մասնակցություն մշակութային, տնտեսական, քաղաքական, գիտական և մարզական միջոցառումներին` հրավեր կամ տեղեկություն կազմակերպիչների կողմից հասցեագրված անմիջապես դիմողին (ոչ Դեսպանությանը);

-գիտական գործունեություն, դասընթացներ, ուսուցում` նման տեսակի գործունեությունը հաստատող գրություն Լեհաստանի համապատասխան կազմակերպության (դասընթացները կազմակերպող ուսումնական հաստատության և այլն) կողմից;

-կրթություն` ընդունելության մասին տեղեկանք և առաջին տարվա ուսման վճարը կատարելու մասին փաստաթուղթ;

-աշխատանք (վարձատրվող)` Լեհաստանի Հանրապետության տարածքում աշխատանքի թույլտվություն կամ հավաստագիր գործատուից աշխատանք հանձնարարելու մտադրության մասին, եթե աշխատանքի թույլտվություն չի պահանջվում:

-Նախատեսվող ճամփորդության մանրամասները՝ամբողջ ճամփորդության համար տոմսերի հաստատված ամրագրման: