Մենք աշխատում ենք, որ Դուք հանգստանաք
   
Միջերկրական ծով (10 օր)
Պատվիրել

Հանգիստ և շրջայցեր Միջերկրական ծովի ափին Կիլիկիայում

Տևողություն
10 օր, 9 գիշեր (այդ թվում 7 գիշեր ծովափնյա 1-գծի հյուրանոցում)

Համառոտ նկարագրություն
Կիլիկիայի հրաշալի ծովափին հանգիստը կազմակերպել ենք վաղուց, սակայն այն լայն ճանաչում և պարբերական բնույթ ստացավ 2012 թվականից: Այս տարի նույնպես իրականացվել է ամեն շաբաթ: Մեր բարձրակարգ 3 և 4-աստղանի հյուրանոցները գտնվում են Միջերկրական ծովափի 1-ին գծին: Ծովափը մանր, ոսկեգույն ավազով է և գտնվում է պատմական Ծովային Կոռիկոսի բերդի դիմաց: Ամբողջ տուրը տևում է 10 օր, 9 գիշեր: Առաջին և վերջին գիշերը անց ենք կացնում Մուշի / Երզնկայի / Խարբերդի հյուրանոցում: Երթուղին անցնում է հետևյալ քաղաքներով և շրջաններով. Ջավախք-Արդահան-Կարս-Սարիղամիշ ապա Բասեն-Խնուս-Մուշ-Սասուն-Դիարբեքիր-Ուրֆա-Այնթապ-Ադանա կամ Էրզրում-Երզնկա-Սեբաստիա-Կեսարիա կամ Մալաթիա-Խարբերդ-Բինգյոլ ապա նաև Տարսոն-Մերսին-Կոռիկոս: Տեղում կազմակերպուն ենք էքսկուրսիաներ Կիլիկայի պատմական. Սիս, Լևոնի բերդ, Տարսոն, Ադանա, Սելևկիա, Մուսալեռ և բազմաթիվ այլ հետաքրքիր վայրեր:

Արժեք
240.000 Դրամ 168.000 Դրամ
Արժեքի մեջ ներառված են.
ա) գիշերակաց հյուրանոցներում. երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով, բ) հարմարավետ տրանսպորտ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով (1, 2 եւ 9, 10 օրերին ճանապարհի տեւողությունը 10-12 ժամ է), գ) ծովափնյա հյուրանոցում երկու անգամյա սնունդ` նախաճաշ և ընթրիք (բաց բուֆե, “шведский стол”), խմիչքները ներառված չեն), դ) առողջության ապահովագրություն (Travel Insurance), ե) թուրքագետ խմբավարի ուղեկցություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ուղևորության ընթացքում անվճար կկայանան էքսկուրսիաներ երթուղու վրա գտնվող քաղաքներում, օրինակ. Կարս, Մուշ, Դիարբերքիր (Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի), Ուրֆա-Եդեսիա, Ադանա և կամ Էրզրում, Երզնկա, Սեբաստիա, Կեսարիա կամ Մալաթիա, Խարբերդ: Տեղում կազմակերպվում են բազմաթիվ այլ վճարովի և անվճար էքսկուրսիաներ: Հնարավոր է հետդարձի ժամանակ օր ավելացնել և այցելել Նեմրութ-Կոմմագենե և կամ Վան-Աղթամար-Բայազետ-Անի:

Հյուրանոցներ
Մուշ / Երզնկա / Բինգյոլ, Կոռիկոս (Կիլիկիա) 3+* / 4+*

Ուղևորության ծրագիր.